Ռաֆայել Նադալ. Իսկ ե՞րբ է իմ ծննդյան օրը

June 2, 2012 - 23:01
Ռաֆայել Նադալ. Իսկ ե՞րբ է իմ ծննդյան օրը

Աշխարհի երկրորդ ռակետ իսպանացի Ռաֆայել Նադալը, ով վաղը դառնում է 26 տարեկան, պատասխանել է այն հարցին, թե ինչ ծրագրեր ունի իր ծննդյան օրվա հետ կապված և արդյոք պատրաստվում է նշել այն մրցաշրջանի ավարտից հետո:

«Իսկ ե՞րբ է իմ ծննդյան օրը: Չգիտեմ, թե որ օրն է: Մրցաշրջանի կեսերին, իհարկե, ծնունդ չես նշի, բայց ես թիմիս հետ կգնամ ռեստորան: Սակայն դեռ չգիտեմ, արդյոք հարազատներիցս որևէ մեկը կգա»,- «Ռոլան Գարոսի» վեցակի չեմպիոնի խոսքերն է մեջբերում Fox News Latino-ն:

1