Ատլետիկոն Ֆալկաոյի և Միքայելի տրանսֆերից Պորտուին 28,6 մլն եվրո է պարտք
Մադրիդի «Ատլետիկոն» «Պորտուին» դեռ ամբողջությամբ չի վճարել կիսապաշտպան Ռուբեն Միքայելի և հարձակվող Ռադամել Ֆալկաոյի տրանսֆերի դիմաց գումարը։
Մադրիդյան ակումբն այս պահին «Պորտուին» պարտք է 28,6 մլն եվրո։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։
Հիշեցնենք, որ Ֆալկաոն և Միքայելն «Ատլետիկո» են տեղափոխվել անցած ամռանը, իսկ տրանսֆերի ընդհանուր գումարը կազմել էր 45 մլն եվրո։


