Մարկոսը ճանաչվել է Կուբանի՝ մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ

June 2, 2012 - 17:20
Մարկոսը ճանաչվել է Կուբանի՝ մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Կրասնոդարի «Կուբանի» պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքում ակումբի՝ մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին: Հարցմանը մասնակցել է 1803 օգտատեր, որոնց 41,9 տոկոսն իրենց ձայնը տվել են Մարկոսին: Երկրորդ տեղը զբաղեցրել է «Կուբանի» լավագույն ռմբարկու Լասինա Տրաորեն (26,3%), իսկ երրորդ տեղը՝ դարպասապահ Ալեքսանդր Բելենովը (14,1%):

Հիշեցնենք, որ Մարկոս Պիզելին ճանաչվել էր նաև «Կուբանի»՝ ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

1