Ռունի. Անհամբերությամբ սպասում եմ` երբ եմ խաղադաշտ դուրս գալու

May 30, 2012 - 22:17
Ռունի. Անհամբերությամբ սպասում եմ` երբ եմ խաղադաշտ դուրս գալու

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին, ով որակազրկման պատճառով չի մասնակցի Եվրո 2012-ի խմբային փուլի առաջին 2 հանդիպումներին, հայտարարել է, որ առողջական խնդիրներ չունի և ամբողջությամբ պատրաստ է օգնել իր թիմին:

«Ես լավ հանգստացել եմ, ինչն ինձ անհրաժեշտ էր: Տվյալ պահին ինձ հրաշալի եմ զգում: Փաստ է, որ առաջիկա հանդիպումներում չեմ խաղալու, այդ պատճառով ես էլ ավելի լավ կպատրաստվեմ: Իհարկե, հիասթափված եմ, որ 2 խաղ բաց եմ թողնելու, բայց այդուհետ ոչ մի ջանք չեմ խնայի հավաքականիս օգնելու համար: Անհամբերությամբ սպասում եմ` երբ եմ խաղադաշտ դուրս գալու»,- Ռունիի խոսքերն է մեջբերում Mirror-ը:

1