Սիսեի համար կպայքարեն նաև մանչեսթերյան գրանդները
«Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում են իրենց կազմում տեսնել «Նյուքասլի» հարձակվող Պապիս Սիսեին, ով 10 միլիոն ֆունտ ստերլինգով Ալան Պարդյուի թիմ էր տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ֆրայբուրգից»: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Սենեգալցի 26 ամյա ֆուտբոլիստը 14 խաղում դարձել է 13 գոլի հեղինակ: Ընդ որում, Սիսեն աչքի է ընկել մեկը մյուսից գեղեցիկ գոլերով:
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալը» ևս հետաքրքրված է սենեգալցու ծառայություններով: Իսպանական ակումբի ղեկավարությունը արդեն կապվել է Սենեգալի հավաքականի 26-ամյա խաղացողի ներկայացուցիչների հետ և քննարկել նրա հնարավոր տեղափոխությունը:
Սիսեի պայմանագիրը անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2017թ., իսկ տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 միլիոն ֆունտ ստերլինգ:


