Այսօրվա հաղթանակից հետո Ֆեդերերը ռեկորդներ սահմանեց

May 28, 2012 - 18:42
Այսօրվա հաղթանակից հետո Ֆեդերերը ռեկորդներ սահմանեց

Այսօր «Ռոլան Գարոսում» ընթանում են առաջին շրջանի հանդիպումները։ Հաղթանակով է մեկնարկել աշխարհի ուժեղագույն թենիսիստներից մեկը՝ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, ով երեք սեթում 6։2, 7։5, 6։3 հաշվով առավելության է հասել գերմանացի Տոբիաս Կամկեի նկատմամբ։ Այս հաղթանակից հետո շվեյցարացին կրկնեց ամերիկացի Ջիմի Քոնորսի ռեկորդը, ով «Մեծ սաղավարտի» միցաշարերորւմ տարել է 233 հաղթանակ։

Ֆեդերերը նաև 50-րդ հաղթանակն է տոնեց «Ռոլան Գարոսի» մրցաշարարերում՝ դառնալով միակ թենիսիստը, ում հաջողվել է «Մեծ սաղավարտի» բոլոր 4 մրցաշարերրում հաղթել առնվազն 50 խաղում։ Այս մասին հաղորդում է ATP պաշտոնական կայքը։

«Ռոլան Գարոսի» առաջին շրջանի բոլոր հանդիպումների արդյուքնները կներկայացնենք քիչ ավելի ուշ։

1