Հայաստան – Իտալիա 1։2․ Առջևում երկրորդ խաղակեսն է

May 28, 2012 - 17:48
Հայաստան - Իտալիա 1։2․ Առջևում երկրորդ խաղակեսն է

Քիչ առաջ Իտալիայի Գաբիչե Մարե քաղաքում ավարտվել է մինչև 19 տարեկանների հավաքականների էլիտ-ռաունդի 7-րդ խմբի մրցաշարի Իտալիա – Հայաստան հանդիպման առաջին խաղակեսը՝ 2։1։

Խաղի հաշիվը 2-րդ րոպեին բացել են իտալացիները․ աչքի է ընկել թիմի ավագ Մատիա Վալոտին։14-րդ րոպեին այն կրկնապատկել է Անդրեա Բելոտին։  Մեր տղաները 18-րդ րոպեին Աղվան Պապիկյանի ջանքերով կրճատել են հաշվի տարբերությունը։

Զուգահեռ խաղում Իսպանիան 1։0 հաշվով հաղթում է Բելգիային։

Հիշեցնենք, որ սա խմբային փուլի վերջին՝ 3-րդ տուրն է։ Եվրոպայի առաջնության միակ ուղեգիրն արդեն նվաճել է Իսպանիայի հավաքականը, որն առաջին երկու տուրերում տոնել է երկու հաղթանակ։ Մեր հավաքականի նախորդ երկու հանդիպումներում կրել է մեկ պարտություն և մեկ խաղ ավարտել ոչ-ոքի։

1