Գաբրիել Սարգսյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը. Chicago open
Հայաստանի 4-րդ ուժեղագույն գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում անցկացվող օփենում 6 հնարավորից վաստակել է 5 միավոր և գլխավորում է աղյուսակը: Նույնպիսի արդյունք ունեն գրոսմայստերներ Ռոբերտ Հեսը (ԱՄՆ), Միլոշ Պերունովիչը (Սերբիա) և Վիկտոր Միխալեւսկին (Իսրայել), բայց նրանք հայ շախմատիստին զիջում են լրացուցիչ ցուցանիշներով: Այս մասին հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
ԱՄՆ-ը ներկայացնող հայ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանն ունի 4, Տաթեւ Աբրահամյանը` 3,5 միավոր:


