NBA. Փլեյ-օֆֆում թրիպլ-դաբլերի քանակով Ռոնդոն դուրս եկավ 4-րդ հորիզոնական

May 28, 2012 - 16:31
NBA. Փլեյ-օֆֆում թրիպլ-դաբլերի քանակով Ռոնդոն դուրս եկավ 4-րդ հորիզոնական

«Ֆիլադելֆիայի» հետ սերիայի 7-րդ խաղում Ռեջոն Ռոնդոն հավաքեց 18 միավոր, կատարեց 10-ական անդրադարձ և փոխանցում, ինչը թույլ տվեց «Բոսթոնի» խաղարկողին փլեյ-օֆֆ փուլում թրիպլ-դաբլերի քանակով հավասարվել Ուիլտ Չեմբերլենին: Այս մասին տեղեկացնում է NBA.com-ը:

Փլեյ-օֆֆ փուլում թրիպլ-դաբլերի քանակով առաջատարներն են՝

1. Մեջիք Ջոնսոն – 30
2. Ջեյսոն Քիդ – 11
3. Լերի Բերդ – 10
4. Ռեջոն Ռոնդո – 9
5. Ուիլթ Չեմբերլեն – 9

1