Սքոթ Պարկերը կարող է մասնակցել Եվրո-2012-ին

May 28, 2012 - 12:07
Սքոթ Պարկերը կարող է մասնակցել Եվրո-2012-ին

Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Սքոթ Պարկերի խոսքերով, մինչև մրցաշարի մեկնարկ ինքն ամբողջովին պատրաստ կլինի մասնակցել Եվրոպայի առաջնությանը: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:

«Իհարկե, ես շատ էի վախենում, որ բաց կթողնեմ Եվրո-2012-ը. ուզում էի այդ հեղինակավոր մրցաշարում լինել թիմի մասը:

Ուրախ եմ, որ ամեն բան պարզ դարձավ` ես պատրաստ եմ մասնակցել Եվրոպայի առաջնությանը», – նշել է Պարկերը:

1