Վոյցեխ Շեսնի. Ցավալի է, որ Ֆաբիանսկին վնասվածք է ստացել

May 28, 2012 - 11:37
Վոյցեխ Շեսնի. Ցավալի է, որ Ֆաբիանսկին վնասվածք է ստացել

Լոնդոնի «Արսենալի» և Լեհաստանի ազգային հավաքականի դարպասապահ Վոյցեխ Շեսնին իր ափսոսանք է հայտնել, որ Լուկաշ Ֆաբիանսկին չի մասնակցի Եվրո 2012-ին։

«Սլովակիայի հետ հանդիպման 1-ին կեսում լավ խաղ էինք ցուցադրում։ Կարծում եմ, որ այս խաղը մեզ կօգնի հաջող հանդես գալ Հունաստանի հետ հանդիպման ժամանակ։ Երբեմն դանդաղ էինք խաղում, իսկ սլովակներն ավելի թարմ տեսք ունեին։

Շատ եմ ցավում Ֆաբիանսկիի վնասվածքի համար։ Իհարկե, մենք մրցակիցներ ենք և պայքարում ենք դարպասում տեղ զբաղեցնելու համար, սակայն ես երբեք թիմակիցներիս վնասվածք չեմ ցանկանում։ Ցավալի է, որ ամեն ինչ այսպես վերջացավ»,- Շեսնիի խոսքերն է մեջբերում Przeglad Sportowy-ը։

1