Վան դեր Վաարտը Իբրահիմովիչի նկարի վրա գոլֆ է պարապում (տեսանյութ)

May 27, 2012 - 17:57
Վան դեր Վաարտը Իբրահիմովիչի նկարի վրա գոլֆ է պարապում (տեսանյութ)

Հոլանդիայի հավաքականի և «Տոտենհեմի» կիսապաշտպան Ռաֆայել Վան դեր Վաարտի ու «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հարաբերությունները շարունակում են լարված մնալ: «Այաքսի» նախկին ֆուտբոլիստները վիճել էին 2004 թվականին, երբ հավաքականների ընկերական խաղում շվեդ հարձակվողը վնասվածք էր հասցրել մրցակցին:

Այդուհետ Վան դեր Վաարտն ու Իբրահիմովիչը ԶԼՄ-ների միջոցով բազմիցս քննադատել են միմյանց: Այժմ հոլանդացին այլ կերպ է ցուցադրում իր ատելությունը` գոլֆի պարապմունքի ժամանակ Զլատանի նկարը որպես թիրախ օգտագործելով:


Van der Vaart vs Zlatan by soccermr

1