Սերգեյ Մովսեսյանն ու Հրանտ Մելքումյանը կմասնակցեն Բիլի մրցաշարին

May 25, 2012 - 21:53
Սերգեյ Մովսեսյանն ու Հրանտ Մելքումյանը կմասնակցեն Բիլի մրցաշարին

Հուլիսի 21-ից օգոստոսի 3-ը շվեյցարական Բիլ քաղաքում տեղի կունենա ավանդական սուպերմրցաշարը, որին կմասնակցեն Հիկարու Նակամուրան (ԱՄՆ, 2779), Ալեքսանդր Մորոզևիչը (Ռուսաստան, 2769), Վան Հաուն (Չինաստան, 2738), Դոմինգես Պերեսը (Կուբա, 2725), Էթիեն Բակրոն (Ֆրանսիա, 2695) և Անիշ Գիրին (Հոլանդիա, 2693):

Նույն օրերին զուգահեռաբար կընթնա ևս 1 մրցաշար, որի ռեյտինգ ֆավորտը Հայաստանի հավաքականի 2-րդ ուժեղագույն գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանն (2698) է, ում հաջորդում են  Բորիս Գրաչովն (Ռուսաստան, 2680) ու Մաքսիմ Վաշիե Լագրավը (Ֆրանսիա, 2680): Այս մրցաշարին մասնակցում է նաև Հրանտ Մելքումյանը (Հայաստան, 2642): Այս մասին հաղորդում է Chessdom-ը:

1