Ռեալի և Բարսելոնայի ֆուտբոլիստների միջև լարվածություն չկա. Չաբի Ալոնսո

May 23, 2012 - 18:49
Ռեալի և Բարսելոնայի ֆուտբոլիստների միջև լարվածություն չկա. Չաբի Ալոնսո

«Ռեալի» կիսապաշտպան Չաբի Ալոնսոն հայտարարել է, որ Իսպանիան պետք է ներդնի ողջ ուժերը, որպեսզի կարողանա պահպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

«Ամեն անգամ հաղթելը դառնում է ավելի ու ավելի դժվար: Մենք փորձառու և դեռևս ուժեղ թիմ ենք, սակայն կան հավաքականներ, որոնք ոչնչով մեզ չեն զիջում:
Անձամբ ես կարծում եմ, որ այժմ հաջողության հասնելը ավելի դժվար կլինի, քան Եվրո 2008-ի և Աշխարհի 2010թ. առաջնութան ժամանակ: Կրկին հաղթելու համար պետք է անթերի խաղ ցուցադրենք:
«Ռեալի» և «Բարսելոնայի» խաղացողների միջև ոչ մի լարվածություն չկա: Մենք Եվրոպայի առաջնության մեկնում ենք որպես միասնական թիմ, և մեզ համար ոչ մի նշանակություն չունի, թե ինչ է տեղի ունեցել անցած մրցաշրջանում», – Ալոնսոյի խոսքերը մեջբերում է GQ-ն:

1