Բավարիայի երկրպագուները ներողություն խնդրեցին Ռոբենից
Մյունխենի «Բավարիայի» երկրպագուները ներողություն են խնդրել Արյեն Ռոբենից երեկ Հոլանդիայի հավաքականի հետ ընկերական խաղում նրան սուլելու և վիրավորելու համար:
Ավելի ուշ Կարլ-Հայնց Ռումենիգեն դատապարտել էր երկրպագուների այսպիսի պահվածքը՝ հայտարարելով, որ ոչ ոք իրավունք չի տվել նրանց սուլելու իրենց թիմի խաղացողների հասցեին:
«Ռոբենը, ինչպես մյուս ֆուտբոլիստները, հիասթափված էին Չեմպիոնների լիգայի եզրափակիչում կրած պարտությունից հետո: Այսօր երկրպագուներից շատերը ներողություն են խնդրել նրանց փոխարեն, ովքեր խաղացողի հանդեպ այդպիսի պահվածք են դրսևորել», – Ռումենիգեի խոսքերը մեջբերում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած «Բավարիա» – Հոլանդիայի հավաքական ընկերական հանդիպման (3:2) ժամանակ Ռոբենը հանդես էր գալիս ազգային հավաքականի կազմում:


