Գվարդիոլան հավատաց ինձ. Պեդրո

May 23, 2012 - 15:04
Գվարդիոլան հավատաց ինձ. Պեդրո

«Բարսելոնայի» հարձակվող Պեդրոն հայտարարել է, որ իր կարիերայում բոլոր հաջողությունների համար պարտական է Պեպ Գվարդիոլային:

«Պեպը մեզ ոչ միայն փառքի բարձունքին հասցրեց, այլև արմատապես փոխեց մեր կյանքը: Նրա օրոք ես դարձա առաջին թիմի խաղացող, հա հավատաց ինձ: Նրա հեռանալուն հանգիստ վերաբերվեցի: Պեպը «Բարսելոնային» էր նվիրվել ամբողջ հոգով, այստեղ երկար ժամանակ է անցկացրել և արժանի էր հանգստի:
Երբ հայտարարեցին Տիտո Վիլանովայի նշանակման մասին, մի փոքր զարմացած էի: Ամեն դեպքում, այս մարդը հրաշալի գիտի մեր թիմի փիլիսոփայությունը, ճանաչում է խաղացողներին: Կարծում եմ՝ սա ճիշտ ընտրություն է», – Պեդրոյի խոսքերն է մեջբերում El Pais-ը:

1