Մարոտան պատմել է Յուվենտուսի տրանսֆերային քաղաքականության մասին

May 23, 2012 - 14:33
Մարոտան պատմել է Յուվենտուսի տրանսֆերային քաղաքականության մասին

«Յուվենտուսի» գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան պատմել է ակումբի տրանսֆերային նախագծերի մասին:

«Մենք պատրաստվում ենք ընդլայնել թիմի կազմը, քանի որ հաջորդ մրցաշրջանում անցկացնելու ենք մեծ քանակությամբ հանդիպումներ: Բացի այդ, Կոնտեն և մարզչական շտաբը մշակում են պարապունքների մեթոդներ, որոնք նվազեցնում են վնասվածք ստանալու հնարավորությունը:
Մենք պետք է փորձենք հաղթել Չեմպիոնների լիգան, քանի որ ակումբի կարգավիճակն է այդպես պահանջում: Մենք չենք կարող պարզապես մասնակցել մրցաշարին:
Պատրաստվում ենք հրավիրել երկու կամ երեք բարձրակագ ֆուտբոլիստի, սակայն չենք ցանկանում խախտել ներթիմային հավասարակշռությունը: Չի կարելի մոռանալ նաև հարցի ֆինանսական կողմերի մասին:
Վան Պերսին, Սուարեսը և Իգուաինը այն ֆուտբոլիստներից են, ում ծառայություններով հետաքրքրվում ենք: Կավանի՞: Ամեն ինչ կախված կլինի Նապոլիի ցանկությունից: Մենք երբեք չենք դիտարկել Բալոտելիին ձեռք բերելու տարբերակը: Նա մեզ չի համապատասխանում», – Մարոտայի խոսքերն է մեջբերում Corriere dello Sport-ը:

1