Ռոնալդու. Չեմ հասկանում` ինչո՞ւ Ֆերդինանդին չեն հրավիրել Անգլիայի հավաքական

May 23, 2012 - 12:46
Ռոնալդու. Չեմ հասկանում` ինչո՞ւ Ֆերդինանդին չեն հրավիրել Անգլիայի հավաքական

Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանո Ռոնալդուն զարմացած է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնի որոշումից, ով թիմի հայտացուցակում չի ընդգրկել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռիո Ֆերդինանդին:

«Ֆերդինանդն Անգլիայի լավագույն պաշտպանն է և աշխարհում լավագույններից մեկը: Չեմ հասկանում` ինչո՞ւ նա չի հայտնվել հավաքականի հայտացուցակում: Հնարավոր է` մարզիչն ինչ-որ բացատրություն ունենա: Անձամբ ես միշտ հաջող ելույթներ եմ ակնկալել Անգլիայի հավաքականից, քանզի նրանց կազմում շատ են բարձրակարգ ֆուտբոլիստները: Ի դեպ, նրանցից շատերն իմ ընկերներն են»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում The Sun-ը:

1