Ռոլանդուի գործակալ. Հունվարին Անժին պատրաստ էր հաճախորդիս համար վճարել 15 մլն եվրո

May 23, 2012 - 9:57
Ռոլանդուի գործակալ. Հունվարին Անժին պատրաստ էր հաճախորդիս համար վճարել 15 մլն եվրո

Պիպինո Տերին՝ «Պորտոյի» պաշտպան Ռոնալդուի գործակալը, պատմել է անցած տարի «Անժիի» հետ տեղի ունեցած բանակցությունների մասին:

«Հունվարին «Անժին» փորձում էր ձեռք բերել Ռոլանդուին: Այդ ակումբի ղեկավարությունը պատրաստ էր 15 մլն եվրո վճարել, բայց առաջարկը մերժվեց: Հարցն այն է, որ «Պորտոն» նախատեսում էր այդ գործարքից ստանալ 18 մլն-ից ոչ պակաս: Այժմ «Պորտոյի» պահանջները կարող են մեղմանալ: Կարծում եմ, որ ակումբը պատրաստ է վաճառել Ռոլանդուին 15 մլն-ով: Այժմ նրանով հետաքրքրվում է «Ռոմա»-ն», – գործակալի խոսքերն է մեջբերում Corriere dello Sport-ը:

Ավարտված մրցաշրջանում Ռոլանդուն մասնակցել է Պորտուգալիայի առաջնության 29 խաղի և խփել մեկ գնդակ:

1