Բեքհեմն արժանացավ հատուկ մրցանակի (տեսանյութ)
Անգլիացի հանրահայտ ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը երեկ Լոս Անջելեսում ստացել է հատուկ մրցանակ։ «Գելեքսիի» կիսապաշտպանն այդ մրցանակին արժանացել է, քանի որ ակտիվ մասնակցություն է ունենում ժառանգական հիվանդություններով երեխաների օգնության գործում։ Արարողության ժամանակ անգլիացին շեշտել է այսօրինակ միջոցառումների և բարեգործական կազմակերպությունների գործունեության կարևորությունը, որոնք թույլ են տալիս օգնել հիվանդ երեխաներին։


