Ռամիրես. Ինձ չեն հրավիրում Բրազիլիայի հավաքական
Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Ռամիրեսը խոսել է Բրազիլիայի հավաքական վերադառնալու իր ցանկության մասին։
«Երբեք չեմ ցանկացել լքել հավաքականը։ Այնուամենայնիվ, անցել է մեկ տարի, երբ ինձ վերջին անգամ հրավիրեցին Բրազիլիայի ազգային հավաքական։
Կշարունակեմ աշխատել դաշտում, նաև՝ պարապմունքների ժամանակ, գուցե այդպես կարողանամ տեղ գտնել հայտավորման ցուցակում», – Ռամիրեսի խոսքերն է մեջբերում Goal.com կայքը։


