Նովակ Ջոկովիչ. Ես պայքարում էի մի տաղանդավոր խաղացողի դեմ, ումից չգիտես՝ ինչ կարելի է սպասել

May 16, 2012 - 19:22
Նովակ Ջոկովիչ. Ես պայքարում էի մի տաղանդավոր խաղացողի դեմ, ումից չգիտես՝ ինչ կարելի է սպասել

Երեկ մենք տեղեկացրել էինք, որ աշխարհի թիվ մեկ ռակետ Նովակ Ջոկովիչը հաղթել է Հռոմի գերմրցաշարի երկրորդ շրջանում։ Նրա մրցակիցն էր ավստրալիացի Բերնարդ Թոմիչին։ Խաղից հետո նա անդրադարձել է մրցակցին:

«Մրցաշարի առաջին հանդիպման համար խաղը շատ լավ ստացվեց: Ես պայքարում էի մի տաղանդավոր խաղացողի դեմ, ումից՝ չգիտես ինչ կարելի է սպասել, ով անընդհատ փոխում է իր խաղաոճը: Ես գոհ եմ ցուցադրածս խաղից, ինչպես նաև այստեղի պայմաններից: Շնորհակալ եմ բոլոր երկպագուներին, ովքեր եկել էին այս խաղին»,- թենիսիստի խոսքերն է մեջբերում АТР-ի պաշտոնական կայքը:

1