Այ քեզ գլուխ (տեսանյութ)
ԱՄՆ-ի առաջնության (MLS) շրջանակներում «Կոլամբուսը» 2:1 հաշվով առավելության հասավ «Դալասի» նկատմամբ: Այս հանդիպումն առանձնակի ուշադրություն չէր գրավի, եթե 72-րդ րոպեին Սեբաստիան Միրանդան չդառնար ստորև ներկայացրած անհավանական գոլի հեղինակ: Այո, անհավանական, քանզի Միրանդան, տուգանային հրապարակի սահմաններից դուրս գտնվելով, գլխի հարվածով գրավեց մրցակցի դարպասը:


