Ֆեներբահչեի երկրպագուների անկարգությունները Գալաթասարայի հետ խաղից հետո (տեսանյութ)

May 13, 2012 - 2:43
Ֆեներբահչեի երկրպագուների անկարգությունները Գալաթասարայի հետ խաղից հետո (տեսանյութ)

Թուրքիայի առաջնության վերջին տուրում «Գալաթասարայի» հետ ոչ-ոքի (0:0) խաղալուց հետո «Ֆեներբահչեի» 100-ավոր երկրպագուներ ներխուժել են խաղադաշտ ու ընդհարվել ոստիկանների հետ: Նշենք, որ «Ֆեներբահչեին» այդ խաղում միայն հաղթանակ էր անհրաժեշտ «Գալաթասարային» շրջանցելու և երկրի չեմպիոն հռչակվելու համար:

Ամբոխը ցրելու համար իրավապահները ստիպված են եղել ջրցան սարքեր օգտագործել: Մինչ այդ ֆանատները պոկել են նստատեղերն ու նետել ոստիկանների վրա: Այս մասին հաղորդում է AP-ը:

Անկարգությունները շարունակվել են նաև քաղաքում, որտեղ Գալաթասարայի 29-ամյա մի երկրպագու դանակահարվել է: Բացի այդ, Ստամբուլի շրջաններից մեկում կատաղած ֆանատները ոստիկանական 2 մեքենա են այրել, հաղորդում է Anadolu-ն:

1