Գալաթասարայը՝ Թուրքիայի չեմպիոն
Այսօր ավարտվել է Թուրքիայի ֆուտբոլի առաջնությունը։ Վերջին խաղում «Գալաթասարայը» և «Ֆեներբահչեն» չեն կարողացել պարզել ուժեղագույնին՝ 0։0, ինչի արդյունքում պարզ է դարձել, որ «Գալաթասարայը» դարձել է երկրի չեմպիոն։ Սա Ստամբուլի թիմի առաջին հաղթանակն է 2008թ․-ից հետո և 18-րդը՝ Թուրքիայի ֆուտբոլի առաջնությունների պատմության ընթացքում։ Այս ցուցանիշով «Գալաթասարայը» հավասարվեց «Ֆեներբահչեին»։
Խաղից հետո «Ֆեներբահչեի» երկրպագուներն իրենց զայրույթն արտահայտել են մարզադաշտի գույքն ավերելով։ Հաղորդվում է, որ հրդեհվել է տրիբունաներից մեկը։


