Հայաստանի բադմինթոնի պատանեկան առաջնության բոլոր մրցանակակիրները
«Հրազդան» մարզաթատերական համալիրի մարզադահլիճում (Կիլիկիա) կայացավ Հայաստանի հանրապետության բադմինթոնի պատանեկան առաջնությունը: Երևանի, Գյումրիի, Վանաձորի և Իջևանի 67 մարզիկներ պայքարեցին ուժեղագուններին որոշելու համար:
Տղաների առաջնությունում 5-րդ անգամ անընդմեջ առաջին տեղը զբաղեցրեց 17-ամյա Գուրգեն Պողոսյանը, 2-րդ տեղը գրավեց Գոռ Հակոբյանը (15 տ.), լավագույն եռյակը եզրափակեց Էդգար Նազարեթյանը (16 տ.):
Աղջիկների պայքարում 3-րդ տարին անընդմեջ ոսկե մեդալը խաղարկեցին Լիլիթ Պողոսյանն (16 տ.) ու Լիլիթ Մինասյանը (15 տ.) և կրկին հաղթող ճանաչվեց Պողոսյանը: Ի դեպ Լիլիթները բոլորին գերազանցում են նաև մեծերի առաջնությունում: Մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրեց 17-ամյա Մելինե Քոչարյանը:
Հայաստանի Բադմինթոնի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Պողոսյանը SportArmenia-ին հայտնեց, որ մեծերի առաջնությունը կկայանա հոկտեմբերին, իսկ Օգոստոսին Հայաստանի հավաքականների 2-ական մասնակից կմեկնեն Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա, որտեղ կմասնակցեն ավանդական մրցաշարի:


