Վենգեր. Վան Պերսին կարող է ամռանը հեռանալ Արսենալից

May 12, 2012 - 15:25
Վենգեր. Վան Պերսին կարող է ամռանը հեռանալ Արսենալից

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ Ռոբին Վան Պերսին կարող է ամռանը հեռանալ ակումբից, եթե «կանոնիրները» Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճեն: Հիշեցնենք, որ վերջին տուրից առաջ «Արսենալը» զբաղեցնում է երրորդ հորիզոնականը՝ «Տոտենհեմին» և «Նյուքասլին» գերազանցելով համապատասխանաբար մեկ և երկու միավորով: Չեմպիոնների լիգայի խմբային փուլում խաղալու իրավունք են ստանում առաջին երեք հորիզոնականը զբաղեցրած ակումբները, իսկ չորրորդը պետք է մասնակցի որակավորման փուլին:

«Ենթադրում եմ, որ Վան Պերսիի որոշումը շատ բանով կախված կլինի մրցաշարային աղյուսակում մեր վերջնական դիրքից: Բնական է՝ ես էլ կնախընտրեի հանդես գալ Չեմպիոնների լիգայում, սակայն Եվրոպայի լիգան էլ ամենավատ տարբերակը չէ», – Վենգերի խոսքերն է մեջբերում Daily Star-ը:

1