Բորուսիային հաղթելը շատ կարևոր է Բավարիայի համար. Հայնկես

May 12, 2012 - 12:24
Բորուսիային հաղթելը շատ կարևոր է Բավարիայի համար. Հայնկես

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը հայտարարել է, որ իր թիմի համար շատ կարևոր է Գերմանիայի գավաթի եզրափակիչում Դորտմունդի «Բորուսիային» հաղթելը: Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:

«Բնական է, որ ֆավորիտը երկրի չեմպիոնն է, բայց ինձ համար այս խաղը հաղթելը չափազանց կարևոր է: Կարծում եմ` կարող ենք հաղթել դորտմունդցիներին: Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգայի եզրափակչին` մենք քայլ առ քայլ ենք առաջ ընթանում և այժմ բոլոր ուժերը կենտրոնացրել ենք «Բորուսիայի» հետ հանդիպման վրա»,- Հայնկեսի խոսքերն է մեջբերում Bild-ը:

1