Շտիգլիցը ծաղրում է Արթուր Աբրահամին
WBO տարբերակով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Գերմանիան ներկայացնող ռուսական ծագում ունեցող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ռոբերտ Շտիգլիցը Արթուր Աբրահամին իր հաջորդ մարտի հրավիրատոմսն է ուղարկել ու բացատրել, թե ինչու է այդ քայլին գնացել: Այս մասին հաղորդում է Sportbox-ը:
«Մենք Արթուրին հրավիրատոմս ենք ուղարկել, քանի որ ամեն անգամ, երբ ես պետք է պարտադիր կերպով պաշտպանեմ չեմպիոնական գոտիս, իմ մրցակիցները փախչում են: Միկել Կեսլերն էլ փախավ, Դմիտրո Սարտիսինն էլ փախավ և էլի մի քանի հոգի: Նրանք անհետանում են, հիվանդանում, կամ քաշային կարգն են փոխում: Այդ պատճառով էլ նման կատակ արեցինք: Չնայած յուրաքանչյուր կատակի մեջ ճշմարտություն կա:
Արթուրը դեռ չի պատասխանել, բայց հուսով եմ` շաբաթ օրը կհայտնվի: Շոուն նրա թիմն է կազմակերպում: Կարծում եմ նա կգա Էրֆուրտ»,- հայտարարել է Շտիգլիցը:


