ԵՊՀ ուսանողական խաղեր․ ֆուտբոլի մրցաշարը մոտենում է ավարտին
Այսօր Երևանի պետական համալսարանում շարունակվել են ուսանողական խաղերը։ Կայացել են ֆուտբոլի մրցաշարի 1/4 եզրափակչի հանդիպումները: Անակնկալներ չեն գրանցվել. նախորդ տարվա մրցաշարի 4 ուժեղագույն թիմերն իրենց հերթական հաղթանակներն են տարել` նվաճելով կիսաեզրափակչի ուղեգրերը: Այսպես, գրանցվել են հետևյալ արդյունքները.
Աշխարհագրություն – Ռոմանոգերմանական բանասիրություն 5:0
Արևելագիտություն – Փիլիսոփայություն 4:3
Տնտեսագիտություն – Մաթեմատիկա և մեխանիկա 10:4
Միջազգային հարաբերություններ – ԻԿՄ 5:0
Նշենք, որ անմիջապես վաղը Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կկայանան կիսաեզրափակիչ հանդիպումները.
11:30 Աշխարհագրություն – Տնտեսագիտություն
13:00 Արևելագիտություն – Միջազգային հարաբերություններ
Այս մարզական միջոցառումներին կարող եք հետևել նաև մեր ֆեյսբուքյան էջում։


