Գևորգ Ղազարյան. Նման հաղթանակների համար արժե ֆուտբոլ խաղալ
Ուկրաինայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Կարպատիին» հաղթելուց (0:0/ 7:6 11 մ.) հետո Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Մետալուրգի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը չի թաքցրել ուրախությունը: Այս մասին հաղորդում է «Մետալուրգի» պաշտոնական կայքը:
-Շատ բարդ էր սառը գլխով խաղալը. բոլորը լարված էին և անհանգստանում էին: Հարկավոր էր կատարել Վլադիմիր Պյատենկոյի առաջադրանքը: Կարծում եմ` մենք ավելին արեցինք հաղթանակի հասնելու համար:
-Տրաորեն կարող էր հիմնական ժամանակում վճռել հանդիպման ելքը: Համաձա՞յն ես:
-Իհարկե: Դրամանը կարող էր խփել այդ գոլը (11 մետրանոցից), բայց յուրաքանչյուրի հետ էլ կարող էր նման բան պատահել:
-Երկար կհիշե՞ս այս հաղթանակը:
-Հավերժ կհիշեմ այս հաղթանակը: Առավել ևս, որ ես առաջին անգամ էի մասնակցում հանդիպման, որի ելքը վճռվեց ետխաղյա 11 մետրանոցների արդյունքում: Հենց նման հաղթանակների համար էլ արժե ֆուտբոլ խաղալ:
-Գևորգ, «Մետալուրգը» դուրս եկավ եզրափակիչ և Եվրոպա լիգայում խաղալու իրավունք նվաճեց: Արդեն մտածո՞ւմ եք «Շախտյորի» մասին:
-Իհարկե, մտածում ենք «հանքափորների» հետ խաղի մասին: Մենք դեռ ոչինչ չենք հաղթել:


