Պեպ Գվարդիոլա. Քիչ ֆուտբոլիստների եմ հարգում այնքան, որքան` Պեդրոյին
Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում «Ռայո Վալյեկանոյին» ջախջախելուց (7:0) հետո «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ կատալոնացիները պատրաստվում է նվաճել Իսպանիայի գավաթը:
«Գիտենք, որ «Ռեալն» արդեն չեմպիոն է, բայց այս հանդիպումը ցույց տվեց մեր թիմի արժեքը: Ֆուտբոլիստները շատ լուրջ էին տրամադրվել խաղին և փոքրիկ տոնախմբություն կազմակերպեցին:
Պեդրո՞ն, քիչ ֆուտբոլիստների եմ հարգում այնքան, որքան` Պեդրոյին: Ցավոք, այս մրցաշրջանում նա շատ վնասվածքներ ստացավ, նա կարող էր ավելի շատ խաղալ: Այսօր գոհ եմ Պեդրոյի խաղից: Նա երկու գոլ խփեց և շատ էր տեղաշարժվում:
Մենք պատրաստվում ենք նվաճել Իսպանիայի գավաթը և «Վալյեկանոյի» նկատմամբ տարած հաղթանակը կօգնի մեզ: Չի կարելի մտածել, որ առաջնության հանդիպումներն այլևս կարևոր չեն:
Ցանկանում եմ ներողություն խնդրել «Վալյեկանոյի» երկրպագուներից` իմ ֆուտբոլիստների պարի համար: Նման բան երբեք չի կրկնվի: Դա «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին սազական չէ:»
«Մեր թիմը շատ երիտասարդ է և Տիտո Վիլանովան գերազանց ծանոթ է նրան: Կարծում եմ` ապագայում «Բարսելոնան» նույնպես մրցունակ կլինի»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Marca-ն:


