Հայաստան – Թուրքմենստան` 4:2

April 29, 2012 - 23:41
Հայաստան – Թուրքմենստան` 4:2

Հայաստանի պատանեկան հավաքականը, որ այս օրերին Ղազախստանի Ալմաթի քաղաքում մասնակցում է «Ղազախստանի նախագահի» գավաթին, իր առաջին հաղթանակն է տարել:

Երեկ մեր տղաները խոշոր` 0:5 հաշվով զիջել էին Բելգիայի ընտրանուն, իսկ այսօր 4:2 հաշվով առավելության են հասել Թուրքմենիայի հավաքականի նկատմամբ:

Հայաստանի հավաքականի կազմում գոլերի հեղինակներ են դարձել Օրբելի Համբարձումյանը, Արամ Սարգսյանը, Ալիկ Առաքելյանն ու Էդուարդ Ավագյանը: Այս մասին հաղորդում է Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

1