Մահացել է Լոնդոնյան մարաթոնի մասնակիցը
Reuters գործակալության փոխանցմամբ, երեկ ողբերգություն է տեղի ունեցել Լոնդոնի մարաթոնի ժամանակ: Եզրափակիչ գծից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա` Բուքինգհեմյան պալատի մոտ մահացել է մրցավազքի մասնակիցներից մեկը: Հայտնի է, որ 30-ամյա վազորդուհին ուշագնաց է եղել վազքուղու վերջնամասում: Չնայած, որ բժիշկները ժամանակին սկսել են բուժօգնություն ցույց տալ, մի քանի ժամ անց կին մասնակիցը մահացել է հիվանդանոցում` այդպես էլ ուշքի չգալով:
1981թ.-ից ի վեր մարաթոնյան մրցավազքերի պատմության մեջ սա արդեն 10-րդ դեպքն է: Նշվում է, որ դեպքերից 5-ում վազորդները խնդիրներ են ունեցել սիրտ-անոթային համակարգի հետ, որի մասին նույնիսկ չեն իմացել:


