Formula 1. Mercedes-ը ներկայացրել է նոր բոլիդը

Փետրվար 25, 2012 - 0:29
Formula 1. Mercedes-ը ներկայացրել է նոր բոլիդը

«Ֆորմուլա 1»-ի Mercedes-ի թիմը կարող է առաջիկա մրցարշավին հպարտանալ իր բոլիդով,- կարծում է թիմի ղեկավար Ռոսս Բրաունը: Այս մասին գրված է Mercedes-ի պաշտոնական կայքում:

Երեքշաբթի օրը Բարսելոնայում տեղի է ունեցել W03 նոր բոլիդի ցուցադրությունը: Աշխատանքներն այս մոդելի վրա սկսվել էին դեռ 2011թ. մայիսին: Այն ցուցադրվել է մրցաշարին նախորդող թեստային մրցման երկրորդ փուլի ժամանակ:

«W03-ն այն մեքենան է, որին ես հավատում եմ, դրանով մեր թիմը կարող է հպարտանալ, և այն մեզ ցանկալի հաղթանակ կբերի»,-ասել է Բրաունը:

Նշենք, որ այս տարի նույնպես Mercedes-ի կազմում հանդես կգան գերմանացիներ Նիկո Ռոսբերգն ու Միքայել Շումախերը, ովքեր փետրվարի 16-ին և 19-ին արդեն փորձարկել են նոր բոլիդն ու հավանության արժանացրել այն:

Ավտոսպորտ

Angry Birds-ն ու Լոթուսը կհամագործակցեն (տեսանյութ)

Մայիս 18, 2012 - 22:35
Angry Birds-ն ու Լոթուսը կհամագործակցեն (տեսանյութ)

«Լոթուսի» մեքենաների վրա կլինեն Angry Birds-ի հերոսները, իսկ «Լոթուսի» ֆեյսբուքյան էջում կհայտնվի Lotus F1 Team Angry Birds նոր խաղը։

Կարդալ ամբողջը

Ուգո Չավեսը հեռախոսով շնորհավորել է Մալդոնադոյին

Մայիս 14, 2012 - 20:14
Ուգո Չավեսը հեռախոսով շնորհավորել է Մալդոնադոյին

«Մեր Պաստորը պատմություն է կերտում։ Բրավո՛, Պաստոր։ Շնորհավորանքներս քեզ և թիմին»,- Twitter իր էջում գրել է Չավեսը։

Կարդալ ամբողջը

Ֆորմուլա 1․ Մալդոնադոն «պատահաբար» հաղթեց Իսպանիայի Գրան Պրին

Մայիս 13, 2012 - 17:53
Ֆորմուլա 1․ Մալդոնադոն «պատահաբար» հաղթեց Իսպանիայի Գրան Պրին

Հեմիլթոնը, ով ստիպված էր մեկնարկել վերջին՝ 20-րդ հորիզոնականից, զբաղեցրեց 8-րդ տեղը։

Կարդալ ամբողջը

Հեմիլթոնը զրկվեց որակավորման առաջին տեղից․ Ֆորմուլա 1

Մայիս 12, 2012 - 22:15
Հեմիլթոնը զրկվեց որակավորման առաջին տեղից․ Ֆորմուլա 1

Հեմիլթոնը ստիպված կլինի մեկնարկել ամենավերջին տեղից, իսկ առաջին տեղից կմեկնարկի «Ուիլյամսի» ավտոարշավորդ Պաստոր Մալդոնադո։

Կարդալ ամբողջը

Լյուիս Հեմիլթոն. Հույս ունեմ, որ վաղն ամեն ինչ կատարյալ կլինի

Մայիս 12, 2012 - 21:09
Լյուիս Հեմիլթոն. Հույս ունեմ, որ վաղն ամեն ինչ կատարյալ կլինի

«Մեքենան ուղղակի անկրկնելի էր։ Ես հույս ունեմ, որ վաղը է ամեն ինչ կատարյալ կլինի և այս մրցաշրջանում առաջին հաղթանակը կտոնեմ»։

Կարդալ ամբողջը