Արթուր Պետրոսյանն ու Հարություն Վարդանյանը կխաղան Շիրակի դեմ
Երեկ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջում հայտնվել է մի տեղեկություն, համաձայն որի մայիսի 1-ին Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում կկայանա 90-ականների «Շիրակի» եւ ներկայիս «Շիրակի» ընկերական հանդիպումը: Հանդիպմանը մասնակցելու համար արտասահմանից կժամանեն Արա Ադամյանը, Արթուր Պետրոսյանը եւ Հարություն Վարդանյանը:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։


