Հովհաննես Դանիելյանը պարտվեց թուրք բռնցքամարտիկին. Օլիմպիական վարկանիշային մրցաշար
Թուրքիայի Տրաբզոն քաղաքում շարունակվում է բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարը: Այսօր հայ մարզիկներից առաջինը ռինգ դուրս եկավ Հովհաննես Դանիելյանը (52 կգ), ով 1/8 եզրափակիչում 23:9 (7:3, 7:3, 9:3) հաշվով պարտվեց թուրք Էքեր Սելջուկին և զրկվեց օլիմպիական ուղեգրից:
Այսօր ռինգ դուրս կգա նաև 49 կգ քաշային կարգում հանդես եկող Կորյուն Սողոմոնյանը, ով քառորդ եզրափակիչի ուղեգրի համար կպայքարի իտալացի Մանուել Ֆաբրիցիո Կապալի հետ:
Հիշեցնենք, որ Հայաստանը Թուրքիայում ներկայացված է 7 մարզիկով: Առաջին օրը պայքարը լքել են Արամ Ավագյանն (56 կգ) ու Արթուր Խաչատրյանը (81 կգ), իսկ Վլադիմիր Սարուխանյանը հաղթել է սերբ Բրանիմիր Ստանկովիչին ու դուրս եկել 1/8 եզրափակիչ:
Երեկ 2 հայ բռնցքամարտիկներն էլ` Արա Պուլուզյանն (64 կգ) ու Հրայր Մաթևոսյանը հաղթանակներ են տարել ու դուրս եկել քառորդ եզրափակիչ:


