Բավարիան իր խաղով մեզ չի կարող անակնկալ մատուցել․ Խաբի Ալոնսո

April 16, 2012 - 13:32
Բավարիան իր խաղով մեզ չի կարող անակնկալ մատուցել․ Խաբի Ալոնսո

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի «Բավարիա» – «Ռեալ» խաղից առաջ։ Նա նշել է, որ շատ կարևոր է, որպեսզի առաջին խաղում «Ռեալը» գոլ խփի մրցակցի հարկի տակ։

«Մեզ համար շատ կարևոր է գնդակ խփել այս խաղում։ Արտագնա խաղում խփած գնդակն առավելություն է տալիս։ Ես չեմ պնդում, որ մենք անպայման դուրս ենք գալու եզրափակիչ, սակայն ես շատ եմ ցանկանում խաղալ այս մրցաշարի վերջին խաղում։ Շատ մեծ հույս ունեմ։ Պետք է նշեմ, որ այս երկու թիմերն էլ շատ ուժեղ են խաղում հարձակման գծում և դինամիկ են գործում։ Սակայն «Բավարիան» իր խաղով չի կարող մեզ անակնկալ մատուցել», – հայտարարել է Խաբի Ալոնսոն։

1